-
04.04.2014|
00:08
Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորված ոչխարիս փնտրելու համար, մեղա՜ երկնքի և Քո առաջ, ընդունի՛ր ինձ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
-
01.04.2014|
00:06
Հոգի՛ Աստծո, Աստված ճշմարիտ, որ իջար Հորդանան և Վերնատուն և լուսավորեցիր ինձ սուրբ Ավազանի մկրտությամբ, մեղա՜ երկնքի և Քո առաջ, մաքրի՛ր ինձ վերստին Քո աստվածային հրով, ինչպես հրեղեն լեզուներով` սուրբ առաքյալներին, և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ` բազմամեղիս։
-
28.03.2014|
00:03
Իմ անձը Քո ձեռքում է ամենայն ժամ, և Քո սուրբ Խաչին եմ ապավինել, Թագավո՛ր երկնավոր, Քո սրբերի բազմությունը բարեխոս ունեմ քեզ մոտ:
-
24.03.2014|
23:33
Հրամայեա ինձ, Տէր, որպէս անդամալույծին առողջանալ, խորտակել զանկողինս ցաւոց իմոց, շրջիլ ընդ կամարարս քո ի տան տեառն, և ի գաւիթս Աստուծոյ ծաղկիլ և ոչ մեղանչել։
-
20.03.2014|
23:33
Բժշկեա, Տէր, զանբժշկելի հիւանդութիւնս իմ, որ կարկամեալ դնիմ ի մահիճս մեղաց իմոց, և դեգերեալ կամ ի դուռն երկրորդ սելովմայ` սպասել և ակն ունիլ մեծի գալստեան քո։
-
18.03.2014|
00:07
Արձակեա զիս, Տէր, ի կապանաց մեղաց իմոց, և զհնացեալս մեղօք` վերստին նորոգեա. և զխաւարեալս ի ցանկութենէ մարմնոյս` լուսաւորեա գնալ ի ճանապարհս խաղաղութեան, զի տեսցեն աչք իմ զփրկութիւն քո զոր պատրաստեցեր սրբոց քոց։
-
14.03.2014|
00:09
Զօրացո զիս, Տէր, ի սէր պատուիրանաց քոց, անսալ երկիւղիւ հրամանաց քոց, սարսիլ և դողալ ի դատաստանաց քոց, խնդրել զարդարութիւն և զիրաւունս երեսաց քոց, և առնուլ զպարգեւս շնորհաց քոց։
-
11.03.2014|
00:14
Ծանրօրէնութիւնս իմ ջնջեա, Տէր, ի յոյս բարեաց և յերկիւղ քո զմիտս իմ բեւեռեա, լցեալ սիրով և հաստատուն հաւատով սպասել և ակն ունել մեծի գալստեան քո։
-
06.03.2014|
22:13
Ծանո ինձ, Տէր, զճանապարհս քո, և ուսո՛ ինձ զարդարութիւնս քո, հեռացո, Տէր, զմարմինս իմ ի խորհրդոց չարեաց, և հաստատեա յերկիւղ բարեաց` սուրբ և անարատ կեալ առաջի քո յամենայն ժամ։
-
04.03.2014|
00:13
Պայծառացո, Տէր, զլապտեր հոգւոյ իմոյ որպէս զիմաստուն կուսանացն և շնորհեա պատրաստիլ արթնութեամբ ընդառաջ ելանել երկնաւոր փեսայիդ զի մի մնացից արտաքս որպէս զյիմար կուսանսն։